211652_close_icon
views-count4096 դիտում article-date 19:28 12-09-2018

Ջեյմի Կարագեր. Ռեշֆորդը պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյի Կարագերը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին խորհուրդ է տվել փոխել ակումբը: «Լուկակուն Ռեշֆորդից ավելի լավ է խաղում և չեմ տեսնում, որ նա կարողանա մոտենալ բելգիացու մակարդակին: Հիշո՞ւմ եք, թե ինչպես Լուկակուն «Չելսիից» հեռացավ «Էվերթոն»: Դա նրան օգնեց դառնալ թոփ-հարձակվող և ի վերջո տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռեշֆորդը պետք է հեռանա «Յունայթեդից»: Նա չի ձգում նրան, որպեսզի Լուկակուից հաջող հանդես գա, որպեսզի «ՄՅՈւ»-ի կենտրոնական հարձակվող լինի: Մարկուսը պետք է խաղա հաջորդ շաբաթ: Նա առայժմ թոփ-հարձակվող չէ, սակայն կարող է 23-24 տարեկանում այդպիսին դառնալ, ինչպես դա Լուկակուն արեց», ասաց Կարագերը:

Նմանատիպ նյութեր