211652_close_icon
views-count4173 դիտում article-date 16:59 12-09-2018

Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված խորհրդարանական համաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում սեպտեմբերի 12-ին մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված 2-րդ համաշխարհային խորհրդարանական համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, Մ. Մելքումյանը ծավալուն ելույթ է ունեցել «Արդյունավետ էներգետիկայի զարգացման միջազգային հիմնախնդիրները» թեմայով: Համաժողովին մասնակցել են խորհրդարանական պատվիրակություններ ավելի քան 100 պետությունից:

Նմանատիպ նյութեր