211652_close_icon
views-count34666 դիտում article-date 15:04 12-09-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մարդատար Газель-ին. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սարամեջ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ԼA 989 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 6/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Արման Շմավոնյանի վարած՝ Վանաձոր-Սպիտակ երթուղին սպասարկող Газель մակնիշի 0543 Լ համարանիշի միկրոավտոբուսին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Վանաձորի բնակիչ, 21-ամյա Գայանե Մելիքսեթյանը, Լոռու մարզի Սարամեջ գյուղի բնակիչ, 58-ամյա Լարիսա Սարգսյանը, Газель-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 58-ամյա Դոնարա Դունամալյանը, 20-ամյա Արմինե Բեգդարյանը, 16-ամյա Լիլիթ Կիրակոսյանը, 48-ամյա Նինել Ֆրանգյանը և 21-ամյա Անժելա Դադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ջրաղացպանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր