Սիրիա մեկնող զինվորականները հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու. Դավիթ Տոնոյան
ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հավելեց, որ Սիրիա մեկնողները մոտ 100 հոգի կլինեն՝ ՀՀ զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ. բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության ապահովման անձնակազմ է ներգրավված լինելու:
«Նրանց մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից»,-նշեց նախարարը։