211652_close_icon
views-count73813 դիտում article-date 10:46 12-09-2018

Ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատարը համ բժիշկ է, համ ԱՊՊԱ գործակալ. ճանապարհին թափված դիզվառելիքի պատճառով 40-ամյա վարորդը վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Աղաջանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FD 380 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանն ու նույն վաշտի ավագ հետաքնննիչ Նարեկ Պետրոսյանը։ Մինչ շտապօգնության բժիշկները կմոտենային, վարորդին, ով շոկային վիճակում էր գտնվում, ձեռքի հատվածում ստացել էր մարմնական վնասվածք, առաջինը օգնություն ցուցաբերեց վաշտի հրամանատար Վ. Էվինյանը, ով ավտոմեքենայի միջից անհրաժեշտ բժշկական պարագաներով կատարեց վերքի մշակման աշխատանքներ, որից հետո էլ ավագ հետաքննիչի հետ վթարի մասին տեղեկացրեցին վարորդի հարազատներին և ԱՊՊԱ ընկերությանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը նույն դեպքի վայրում Iveco մակնիշի բեռնատարի կողաշրջման հետաևնքով ճանապարհին թափված դիզվառելիքն է եղել, ինչի մասին երեկ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ասում էր. «Չեմ կարծում՝ արագության գերազանցում արած լինեմ։ Վստահ եմ, որ ճանապահին թափված սալյարկան է եղել պատճառը, բայց դե գոհ ու շնորհակալ եմ գաի տղերքից, ով, ստացվում է, ոչ միայն իրենց գործի վարպետն են, այլ նաև բժիշկ, ինչո՞ւ չէ, նաև ԱՊՊԱ գործակալ, քանի որ 1 ժամից ավելի էր ՝վթարից հետո շողուլի չէի գալիս, բայց լավ էր՝ գաի տղերքը համ բժշկական օգնություն ցուցաբերեցին, համ էլ վթարի մասին տեղեկացրեցին թե հարազատներիս, թե ԱՊՊԱ-ին։ Մնում է՝ տեսնեմ, թե ոնց եմ փոխհատուցում ստանալու, քանի որ էս ավտոյով եմ տունս պահում»։ Ինչպես ավլի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/11/1105016/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Iveco մակնիշի 777 DO 17 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր- Քարակերտ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել էր: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով, ում ավտոմեքենայից դուրս էին բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր