211652_close_icon
views-count130099 դիտում article-date 09:53 12-09-2018

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 32-ամյա մոտոցիկլավարը Hayasa մոտոցիկլով բախվել է 48-ամյա վարորդի Hyundai Elantra-ին. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Սիմոնյանը իր վարած Hayasa մակնիշի AG 060 մոտոցիկլով Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ՝ 48-ամյա Քրիստինե Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի 88 QV 883 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավար Ա. Սիմոնյանը շպրտվել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտյան Ա. Սիմոնյանը հիվանդանոցում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր