211652_close_icon
views-count60606 դիտում article-date 18:15 11-09-2018

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Iveco մակնիշի ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է. վիրավոր վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Iveco մակնիշի 777 DO 17 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր- Քարակերտ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ավազով և կողաշրջման հետևանքով ավազը թափվել է և տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր