211652_close_icon
views-count116569 դիտում article-date 11:36 09-09-2018

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Թիվ 102 ռազմաբազայի ջոկի հրամանատարը Գյումրիում կոտրել է «Դվին» հարսանյաց սրահի պատուհանը, ներս մտել ու վնասել ողջ գույքը

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և անտեղ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր: Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ խմածության աստիճանը ամենաբարձրն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հանձնել են թիվ 102 ռազմաբազայի հրամանատարությանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր