211652_close_icon
views-count66086 դիտում article-date 09:06 08-09-2018

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Խափանված 06-ի վարորդին օգնության է եկել 1 այլ 06-ի վարորդ: Իսկ մեկ այլ վարորդ էլ 06-ով բախվել է մյուս 06-ին. Կա 1 զոհ 2 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի սկզբնամասում, բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Մուշեղ Կարապետյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 RՍ 044 համարանիշի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 39-ամյա Վարուժան Սահակյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 QV 877 համարանիշի և Ջանֆիդա գյուղի բնակիչ, 36-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 VR 348 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի ետևանքով Մ. Կարապետյանը և Վ. Սահակյանը ժամը 03:00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է նաև Գ. Մանուկյանի դին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Սևակ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վազ 2106 մեքենաներից մեկը տեխնիկական խնդիր է ունեցել, մյուս 06-ի վարորդը մոտեցել և փորձել է օգնել, իսկ մյուս 06-ն էլ եկել բախվել է 06-ին: Կան նաև տեղեկություններ, որ տեղի է ունեցել նաև վրաերթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը այս տեղեկությունը պարզում են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր