9289 դիտում
13:52 06-09-2018
Կառավարությունը հավանություն տվեց Վալերիյ Օսիպյանի ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթին
Կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունման նախագծին:
«[url=https://armenpress.am/arm/news/946228.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, Օսիպյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի և ՀՀ վարչապետի 17.05.2017 թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է»,- ասաց Օսիպյանը:
.
Նմանատիպ նյութեր
8421 դիտում
15:51 16-11-2017
Կառավարությունը հավանություն տվեց ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծերի փոփոխված փաթեթին
1351 դիտում
15:27 08-10-2015
Հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին
8836 դիտում
16:50 05-10-2017
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախագծերի
Այս բաժնից
1192 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1030 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը