211652_close_icon

ՀՔԾ միջանցքները բազմամարդ են. քննիչները հարցաքննում են Մարտի 1-ի վկաներին․ «Ժողովուրդ»

views-count3280 դիտում article-date 09:17 06-09-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հատուկ քննչական ծառայության քննիչներն աշխատում են աննախադեպ ծանրաբեռնված վիճակում: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրված վկաների թիվը շատ-շատ է, և քննիչները հազիվ են հասցնում հարցաքննել նրանց: ՀՔԾ-ում հարցաքննության են կանչվում 2008թ. այդ օրերին իշխանության մեջ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, նաև ոստիկանության բաժանմունքների նախկին պետեր, տեղակալներ և այլն: Ու այդ ամենի հետևանքով ՀՔԾ միջանցքներն աննախադեպ բազմամարդ են. ժամանակը չի բավարարում բոլորին հարցաքննելու համար: Ի վերջո, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հարուցված մայր գործը մի քանի դրվագից է բաղկացած՝ դեռ փետրվարյան հանրահավաքների օրերին ներքաղաքական իրադարձություններին բանակի ներգրավում, այդպես սահմանադրական կարգի տապալում, մարտի 1-ի լուսադեմի իրադարձություններ, երբ բռնությամբ ցրել էին ցույցը, այդ օրը երեկոյան կատարված սպանություններ, նաև ՍԴ որոշման վրա նախկին պաշտոնատար անձանց կողմից միջամտություն, ինչի հետևանքով խոչընդոտվել է արդար դատաքննության իրականացումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր