slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Happy Birthday. Ռուսաստանաբնակ հայ փոքրիկ երգչուհին շնորհավորում է բոլորի ծննդյան տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Happy Birthday. Ռուսաստանաբնակ հայ փոքրիկ երգչուհին շնորհավորում է բոլորի ծննդյան տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count34845 դիտում article-date 22:02 05-09-2018
Ռուսաստանաբնակ հայ փոքրիկ երգչուհի Կարինա իգնատյանը, ով բազմիցս միջազգային մրցույթներում պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել, նոր գունավոր ու ուրախ տեսահոլովակով է ներկայացել: Երգը կոչվում է «Happy Birthday»: Երգչուհու մասին մանրամասները ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեսքով. [b] -Ողջույն, քանի՞ տարեկան եք[/b] -Ես 12 տարեկան եմ [b]-Որտե՞ղ եք ապրում[/b] -Ապրում եմ Ռուսաստանի Կալուգա քաղաքում [b]-Դպրոցից բացի, որտե՞ղ եք սովորում[/b] -Հաճախում եմ գիմնաստիկայի և երաժշտական դպրոց -[b]Ումի՞ց եք ժառանգել երգելու տաղանդը[/b] -Երգելու տաղանդը ժառանգել եմ հայրական կողմի պապիկիցս -[b]Ի՞նչ նախագծերի եք մասնակցել[/b] Մասնակցել եմ մի շարք միջազգային մրցույթների և զբաղեցրել պատվավոր մրցանակային տեղեր, սակայն հանդիսատեսն ինձ ավելի շատ կհիշի «Голос. Дети» -4-րդ եթերաշրջանից և «Новая волна» 2018-ից: Սեպտեմբերի 22-ին պատրաստվում եմ մասնակցել «BO BEC ГОЛОС» միջազգային մրցույթին, որտեղ կներկայացնեմ Հայաստանը: [b]-Ո՞րն է Ձեր երազանքը[/b] -Ես երազում եմ դառնալ երգչուհի, սակայն կարևորում եմ դպրոցական գիտելիքները և այնպես եմ անում, որ երգն ինձ չխանգարի գերազանացիկ լինել: -[b]Ի՞նչպես է սկսվում Ձեր օրը:[/b] -Օրս սկսվում է դպրոց հաճախելով, հետո երաժշտական դպրոց, հետո պարի, հետո թարմանալու համար զբաղվում եմ մեծ թենիսով, իսկ օրս ավարտվում է դասերս սովորելով: [b]-Ո՞վ է Ձեր ամենասիրելի երգիչը[/b] -Շատ եմ սիրում Ադելին: Լսում եմ նաև Հյուսթոն, Պուգաչովա նաև ժամանակակից երգիչ-երգչուհիների: -[b]Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ[/b] -Ազատ ժամանակ չեմ ունենում, բայց եթե լինում է նվագում կամ պարում եմ: -[b]Ձեր ամենասիրելի երգը[/b] -«Helo», «Hallelujah» և էլի շատ երգեր: Այս տարի սովորել եմ նաև հայկական երգեր, որոնք ինձ շատ դուր եկան: [b]- Ձեր սիրելի առարկան[/b] -Մաթեմատիկա [b]-Ո՞վ է Ձեր երգի հեղինակը[/b] -Երգիս հեղինակը Լիլի Գրիգորյանն է [b]-Ինչպե՞ս է ծնվել երգը[/b] -Երգը պամտություն ունի: Հորեղբայրս ծննդյանս օրը որոշել էր անակնկալ անել և նախապես այս երգը պատվիրել էր ինձ համար [b]-Ի՞նչ զվարճալի դեպք է եղել նկարահանումների ժամանակ[/b] -Ամենազվարճալի պահը բատուտի վրա թռչկոտելն էր [b]-Ի՞նչ է սպասվում Ձեր հանդիսատեսին:[/b] -Իմ հանդիսատեսին սպասովում է բարձր տրամադրություն: Հուսամ այն կուրախացնի բոլոր նրանց, ում ծննդյան օրը կհնչի այս երգը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է տեսահոլովակի առիթով և մաղթում նորանոր հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր