83099 դիտում
18:11 05-09-2018
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում լարված ու պայթյունավտանգ իրավիճակը պահպանվում է. գյուղացիները հուսով են, որ կառավարությունը գյուղը կազատի «կույրաղիքից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի գյուղապետարանի մոտ գյուղացիները որոշել են ժամը 19:00-ի սահմաններում, ի նշան բողոքի, միտինգ անել՝ պահանջելով գյուղապետ Մհեր Մովսիսյանի հրաժարականը:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև հայտարարված միտինգի ժամը, գյուղում մեծ ավտոերթ է սկսվել, և փողոց առ փողոց անցնելով՝ բարձրախոսներով հայտարավում է, որ ժամը 19:00-ին ողջ գյուղը մեկ մարդու նման հավաքվելու է գյուղապետարանի դիմաց ՝ պահանջելու իրենց գյուղի համար արդեն «կույրաղիք» համարվող գյուղապետի հրաժարականը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետարանի մոտ հավաքվածներն ասում էին. «Երկար տարիներ է՝ ինչ Մ. Մովսիսյանը մեր գյուղապետն է, սակայն կարող ենք վստահաբար հայտարարել, որ ոչ մի դրական բան չենք տեսել նրա կողմից ի շահ գյուղացու և գյուղի բարգավաճմանը: Գյուղը մեծ սփյուռք ունի Ռուսաստանի Դաշնությունում և մեր համագյուղացիները այնտեղից միշտ դրամական օգնություն են փոխանցել , սակայն գյուղապետը այդ ամենը յուրացրել է:
Գյուղի մի քանի մարդկանց մեկ պարկ ալյուրով, մի քանի կգ սերմացուով փորձել է կաշառել, որպեսզի նրանք դուրս չգան իր դեմ, բայց դե եփած հավի ծիծաղն էլ է գալիս, երբ գյուղապետի ամպագոռգոռ հայտարարությունների մասին լսում է: Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի գյուղապետը հրաժարական տա:
Արդեն մի քանի օր է՝ գյուղապետարանը չի աշխատում, սակայն չգիտես ինչու, Տարածքային կառավարման նախարարությունը չի արձագանքում այդ երևույթին: Ստացվում է՝ գուղապետի պատճառով ողջ գյուղապետարանը կաթվածահար է եղել, սակայն կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում: Վստահ ենք, որ եթե գյուղի անառողջ մթնոլորտի մասին իմանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդիրը օրենքի սահմաններում հաշված ժամերի ընթացքում կլուծվի, իսկ լուծումը պարզ է ՝ գյուղապետը պետք է ոչ միյան հրաժարական տա, այլև գյուղի բյուջեից կերած 40 մլն դրամից ավելի գումարը վերադարձի գյուղապետարանի բյուջե, իսկ այդ գումարով գյուղում բազմաթիվ խնդիրներ կլուծվի: Գյուղապետը փորձում է նաև հասարակությանը մոլորեցնել, թե իբրև, ինչ-որ ուժերի ու կուսակցությունների կողմից հրահրված է այս ամենը:
Մեծն գյուղապետին ուզում ենք ասել, որ իր ականջներին օղ անի, ոչ ոք չի հրահրում ու պարտադրում, եթե ինքը թասիբ ունենա՝ հրաժարական կտա, որից հետո գյուղում կան իրենից ազնիվ ու անկեղծ մարդիկ, նրանք կդնեն իրենց թեկնածությունը, կներկայացնեն ինչպես են պատկերացնում գյուղի զարգացումը և մենք կընտրենք արժանավորին:
Մենք այսօր ուզում էինք նաև միջպետական ճանապարհը փակել, սակայն ընդառաջելով Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանին, հրաժարվում ենք այս պահին դիմել այդ ծայրահեղ միջոցին, իսկ եթե այսօրվա մեր օրինական ու խաղաղ բողոքի ակցիան արդյունք չտա, ապա ինչպես թավշյա հեղափոխության օրերին ճանապարները փակում էր վարչապետ Ն. Փաշինյանն իր թիմակիցների հետ, ապա մենք էլ նույն ձևով կառաջնորդվենք ու այդ ժամանակ երևի իրոք ճիշտ կլինի հավատալ ժողովրդական խոսքին՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի:
Այս դեպքում գերանը մեզ համար գյուղապետն է, որը բացի ճռալուց, ոչ մի լավ բան չի արել գյուղի համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
57675 դիտում
20:19 06-09-2018
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղը ազատվեց «կույրաղիքից». գյուղացիները ցնծությամբ են ընդունել լուրը
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)