211652_close_icon
views-count259294 դիտում article-date 14:54 05-09-2018

Արտակարգ ու տարօրինակ դեպք Երևանում. բարձրաստիճան պաշտոնյան փողոցում զբաղվել է ձեռնաշարժությամբ. նրան բերման են ենթարկել ոստիկանություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի մոտ կիսամերկ տղամարդ կա։ Քիչ անց մի քանի ահազանգեր են նորից ստանում ոստիկանությունում, որ այդ տղամարդը փողոցում զբաղվում է ձեռնաշարժությամբ։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, հասնելով նշված վայր, այնտեղից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկում այդ քաղաքացուն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Մ.-ն է, ով աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես բաժնի պետ։ Այդ քաղաքացին ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ոչ սթափ է եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր