211652_close_icon
views-count1570 դիտում article-date 23:16 04-09-2018

«ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում: «ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով: Դեսպանն իր հերթին կարեւորել է գիտաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ անպայմանորեն կմասնակցի միջոցառմանը: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի՝ աշնանը Մինսկում կայանալիք նիստի օրակարգային հարցեր՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ֆաշիզմի ու նացիզմի հերոսացման փորձերին առնչվող հարցերի քննարկումը: Ընդգծելով, որ հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի՝ զրուցակիցները կարեւորել են ընդհանուր քրիստոնեական ու ավանդական արժեքների պահպանությանն ուղղված համատեղ քայլերն ու նախաձեռնությունները:

Նմանատիպ նյութեր