81272 դիտում
10:27 02-09-2018
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիում հայտնաբերվել է 17-ամյա ուսանողի կախված դին
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մնոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 17-ամյա Կ. Պ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գյումրիի թիվ 3 պետական արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
80307 դիտում
13:24 16-04-2018
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. «Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին