102265 դիտում
21:17 31-08-2018
Խոշոր հրդեհ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյանի կոնյակի գործարանի թղթի և ստվարաթղթի պահեստներում. տեղի աշխատակիցներն ու հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 ժամից ավելի է , արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի մեծ թվով աշխատակիցներ չեն կարողանում մարել նշված գործարանի տարածքում գտնվող թղթի և ստվարաթղթի պահեստներում առաջացած խոշոր հրդեհը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե Պռոշյանի կոնյակի գործարանի աշխատակիցները, թե հրշեջները շատ դեպքերում վտանգում են իրենց կյանքը, որպեսզի կարողանան կրակի տարածումը կանխեն, սակայն դեռևս դրական արդյունք չկա։ Կրակը վայրկյանների ընթացքում տարածվում է, իր սև գործն է անում նաև քամին։
Կրակին անգամ հնարավոր չէ մոտենալ 10-20 մետրից ու այդ պայմաններում հրշեջներն ու գործարանի աշխատակիցները մինչև այս պահը աշխատում են։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզ չէ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներ։ Մի քանի բժիշկներ օգնություն են ցուցաբերում ծխից ինքնազգացողությունը վատացած քաղաքացիներին։
Այս պահին դեռևս շարունակվում է կրակի տարածման ու կանխման աշխատանքները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+