4848 դիտում
19:46 31-08-2018
Նախարարներ Սուրեն Պապիկյանը և Լիլիթ Մակունցը Լոռու մարզում անդրադարձել են համայնքներում զբոսաշրջության զարգացմանը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր` շահագրգիռ պաշտոնյաների հետ մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելու, համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:
Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստեփանավան քաղաքում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Պապիկյանը քննարկել է Ստեփանավան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշել է, որ այս ներուժի արդյունավետ օգտագործումը համայնքի համար տնտեսական զարգացման հեռանկարներ կստեղծի:
Այնուհետև նախարար Պապիկյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ եղել է Հնեվանք եկեղեցում, ապա այցելել Լոռի Բերդ դամբարանադաշտ և ամրոց, քննարկել պատմական հուշարձանները զբոսաշրջային ակտիվ երթուղիների մեջ ներառելու հնարավորությունը:
Նախարար Պապիկյանը նշել է, որ պատմամշակութային այս հուշարձանախումբը զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի և այս ուղղությամբ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում այն զբոսաշրջության համար գրավիչ կարող է դառնալ:
ՀՀ ՏԿԶ և ՀՀ մշակույթի նախարարների հաջորդ այցը Արդվի համայնքն էր` Հովհաննես III Օձնեցու դամբարան, որտեղ Օձուն համայնքի ղեկավարի հետ քննարկվել է դամբարան տանող ճանապարհի բարեկարգման հնարավորությունները: Այնուհետև նախարարները եղել են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Օձունի վանահայրը ներկայացրել է եկեղեցու պատմամշակութային նշանակությունը, քննարկվել են Օձունի զբոսաշրջային հնարավորություները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է այցը մարզի համայնքներում:
Նմանատիպ նյութեր
2469 դիտում
19:46 16-10-2019
Նախարարներ Խաչատրյանը և Պապիկյանը հանդիպել են Արենիի խաղողագործների հետ. վճարման հարցը կկարգավորվի
Այս բաժնից
4486 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
793 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
799 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան