3457 դիտում
10:22 31-08-2018
Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի փոխզիջումային թեկնածու. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ դեռևս հունիսի 10–ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ 2020–ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի և ոչ թե որպես նախագահի թեկնածու։
Այսինքն, սա Բակո Սահակյանի նախագահության վերջին ժամկետն է, ուստի արցախյան, ինչպես նաև հայաստանյան քաղաքական վերնախավը արդեն իսկ նոր նախագահի թեկնածուի ակտիվ փնտրտուքների մեջ է:
«Փաստի» ունեցած տեղեկություններով, արցախյան էլիտան արդեն իսկ նախնական համաձայնության է եկել հաջորդ նախագահի անձի շուրջ: Որպես փոխզիջումային թեկնածու առաջարկվում է Արայիկ Հարությունյանի անունը: Սա երևի թե զարմանալի չէ, եթե հիշենք, որ հենց նա էր ապահովում Արցախից մարդկանց հոսքը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:
Մյուս կողմից, Արցախում բողոքի ակցիաների ժամանակ նրա հրաժարականը ինքնին խոսուն է: Ըստ էության, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ներկայիս իշխանություններին ձեռնտու է, որ մինչև 2020 թվականը Արայիկ Հարությունյանը ստանա անբիծ քաղաքական գործչի համբավ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3641 դիտում
15:36 16-03-2020
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը դադարեցնում է քարոզարշավը փակ շինություններում
6150 դիտում
13:21 24-03-2020
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները
Այս բաժնից
1345 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով