2312 դիտում
16:46 30-08-2018
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է 109.990.200 դրամի յուրացման դեպք
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ԿՕ և ՀՁ պահպանության գնդում ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից իրականացված ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում հիշյալ գնդի և տնտեսվարող մի շարք սուբյեկտների միջև կնքված պահպանության իրականացման պայմանագրերով նախատեսված գումարները գնդի արտաբյուջետային հաշվեհամարին չեն մուտքագրվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 109.990.200 դրամի վնաս, որից ծառայողական քննության ընթացքում վերականգնվել է 80.453.000 դրամը:
Նկատի ունենալով, որ ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու և ոստիկանության ՊՊԳ վարչության ԿՕ և ՀՁՊ գնդի համապատասխան աշխատակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7006 դիտում
10:34 05-10-2018
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ընդհանուր 20.809.517 դրամի յուրացման դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5161 դիտում
20:53 27-10-2018
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ընդհանուր 4․290․556 դրամի յուրացման դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1967 դիտում
13:45 19-02-2019
Բացահայտվել է ավելի քան 109 մլն ՀՀ դրամի յուրացման դեպք. քրգործի նախաքննությունն ավարտվել է
Այս բաժնից
727 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը