3794 դիտում
22:10 29-08-2018
Քրեակատարողական ծառայությունում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության հարցն են քննարկել
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների, քրեակատարողական հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալների և բաժնի պետերի մասնակցությամբ:
Խորհրդակցության նպատակն էր ամփոփել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կիրառման արդյունավետությունը 2018 թվականի հունիսի 23-ին ուժի մեջ մտած նոր օրենսդրական կառուցակարգերի շրջանակներում (ՀՀ քրեական, քրեակատարողական, քրեական դատավարության օրենսգրքեր, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենք):
Մասնավորապես քննարկվեցին «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018թ-ի մայիսի 23-ի ՀՕ-333-Ն օրենքով նախատեսված իրավական կառուցակարգերի պրակտիկ կիրառելությանը խոչընդոտող տարաբնույթ խնդրահարույց իրավիճակներ, ինչպիսիք են՝ զեկույցների կազմման չափորոշիչների և դատապարտյալների վարքի գնահատման մեխանիզմների հստակեցման, աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացման, Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցության կայացման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ հիմնախնդիրներ:
Քննարկման ընթացքում Հայկ Քոչինյանը կարևորեց պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ իրավական առումով հնարավորինս անխոցելի զեկույցներ կազմելու անհրաժեշտությունը՝ հիշատակելով կազմված փաստաթղթերի լրիվության, նրանցում ամրագրված եզրահանգումների օբյեկտիվության և իրավաչափության համար յուրաքանչյուր ծառայողի անհատական պատասխանատվության վերաբերյալ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հանձնարարականները:
Քննարկման արդյունքներով՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաև պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացների արդյունավետությունն ու միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4979 դիտում
15:08 25-07-2018
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նոր կարգավորումներն արդեն գործում են
1145 դիտում
15:12 07-03-2014
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ արձակման հարցում առկա խնդիրները. Սուր անկյուն. տեսանյութ
3565 դիտում
22:31 04-09-2020
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ Դավթյանը. Aravot.am
Այս բաժնից
559 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը