211652_close_icon
views-count3912 դիտում article-date 18:26 29-08-2018

Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսացկությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու գրանցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: «[url=https://armenpress.am/arm/news/945385.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` կուսակցության ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանը: «Երևանցին Դաշնակցությանը ձայն կտա, քանի որ մեր քաղաքապետի թեկնածուն երևանցի է: Նա ունի մեծ հարգանք և սեր: Մեր թեկնածուները հիմնականում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ են, ովքեր լավ գիտեն իրենց գործը»,- ասաց Մատինյանը: Նրա խոսքով` իրենք բոլորին քաղաքական ուժերին են մրցակից համարում, և ավագանիում մեծամասնություն ունենալու ակնկալիք ունեն: Դաշնակցություն կուսակցությունը ավագանու ընտրություններին կմասնակցի 77 հոգանոց ցուցակով և «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով:

Նմանատիպ նյութեր