211652_close_icon
views-count4641 դիտում article-date 13:22 27-08-2018

Գյուղերում բնակարան կառուցելու հայտերը շուտով կբավարարվեն. Արցախի պետնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Հադրութի շրջանի «Նոր կյանք» հանգստի գոտում հանդիպել է Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ։ Ողջունելով երիտֆորումի մասնակիցներին՝ պետական նախարարը նախ կարևորել է երիտասարդների ակտիվ հանգստի ու ժամանցի կազմակերպումը, ապա ներկայացնելով առաջին կիսամյակի ընթացքում Արցախի տնտեսության զարգացման արդյունքները՝ նշել, որ այն շարունակում է բարձր մնալ, իսկ առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 16.4 տոկոս։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հաջողություններ են արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր առաջատար ուղղություններում, իսկ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որ հարկային բեռի էական իջեցման ու վարչարարության թեթևացման միջոցով խթանվի փոքր ձեռնարկատերերի և ինքնազբաղվածների գործունեությունը։ Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե երբ կվերսկսվի գյուղական բնակավայրերում բնակարան կառուցելու համար կառավարության կողմից տրվող մինչև երեք միլիոն դրամ անհատույց դրամաշնորհների՝ արդեն տևական ժամանակ չգործող ծրագիրը՝ Գ. Մարտիրոսյանը հայտարարել է, որ մինչև 2017 թ.-ը «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ընդունված բոլոր հայտերը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամբողջությամբ կտրամադրվեն, ինչը հետագայում շարունակական կլինի։ Հանդիպման ընթացքում պետական նախարարը պատասխանել է նաև երիտասարդներին հուզող այլ հարցերի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր