211652_close_icon
views-count4746 դիտում article-date 12:32 26-08-2018

Ավստրալիայի ԱԳ նախարարը լքում է պաշտոնը

Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, այդ մասին հայտնում է TASS-ը։ Հայտարարությունը նա արել է այսօր։ «Այսօր ես հայտնել եմ վարչապետին, որ լքում եմ կառավարությունում զբաղեցրած արտաքին գործերի նախարարի պաշտոնը»,-գրել է նա Twitter-ի իր էջում։ Նշենք, որ ընթացիկ շաբաթում Ավստրալիայում տեղի են ունեցել Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները, որին մասնակցում էին 3 թեկնածու։ Ջ. Բիշոփը դուրս է մնացել պայքարից հենց առաջին փուլում. նա հավաքել է ամենաքիչ ձայները։

Նմանատիպ նյութեր