Վանեցյանը՝ Տարոն Մարգարյանի ԱԱԾ հրավիրվելու մասին
«Երևան» հիմնարդամի հետ կապված գործը իր ժամանակացույցով գնում է, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել հարցաքննության, հենց հրավիրվի՝ կիմանաք:
Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների «Երեւան» հիմնադրամի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն ունի Տ. Մարգարյանի հետ, դրա համար է գործը ձգձգվում, Վանեցյանն ասաց, որ դա բացարձակ սուտ է, նման բան չկա: