13906 դիտում
17:01 25-08-2018
Ավտովթար Արագածոտնի մարզում. Թալինում բախվել են ВАЗ 2108 և Mercedes մեքենաները. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Թալին քաղաքի Սպանդարյան, Խանջյան, Կոմիտաս, Շահումյան փողոցների խաչմերուկում՝ Թալինի գլխավոր հրապարակի տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ, 26-ամյա Արծվի Սաֆարյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 65 ՏՍ 986 համարանիշի և Թալին քաղաքի բնակիչ, 43-ամյա Գևորգ Սահակյանի վարած Mercedes մակնիշի 33 VO 850 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սահակյանն ու նրա ուղևորներ, Թալինի բնակիչներ, 74-ամյա Սիրվարդ Սահակյանը, 60-ամյա Սիլվա Մարությանն ու 60-ամյա Արուսյակ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29197 դիտում
22:01 15-12-2017
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ВАЗ 2107-ն ու ВАЗ 2108-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
10134 դիտում
22:02 17-10-2018
Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են ВАЗ 2107-ն ու ВАЗ 2108-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1372 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)