211652_close_icon
views-count55237 դիտում article-date 00:29 22-08-2018

«Դետք» երաժշտական խումբը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը. ձայնասկավառակում ներառված են զինվորական-հայրենասիրական երգեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դետք» երաժշտական խումբը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ «[color=#EF2929]Արմենպրես[/color]»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին լույս տեսած «ԴԻՏԱԿԵՏ #21» ձայնասկավառակում ներառված են զինվորական-հայրենասիրական երգեր։ Դրանք խմբի տղաները գրել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում: «Պաշտպանության նախարարության շնորհիվ տղաները իրենց ծառայությունն անցկացրել են նույն զորամասում, ինչն էլ ստեղծագործական կյանքով զբաղվելու հնարավորություն է տվել»,- նշեց խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանը։ Շնորհանդեսին ընթացքում տեղի ունեցավ նաև «Դետք»-ի «Պարույրի հետ» տեսահոլովակի պրեմիերան, այն նվիրված է Պարույր Սևակի հիշատակին։ Միջոցառմանն աջակցել են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի մշակութային հիմնադրամը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 419+
419+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր