211652_close_icon
views-count5789 դիտում article-date 23:33 21-08-2018

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է

Արցախում այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է ծնունդների թիվը: Այս մասին է փաստում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրությունը, որի համաձայն՝ 2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1057 երեխա, որոնցից 552-ը ՝ տղա, 505-ը՝ աղջիկ: Նշվում է, որ միայն 878 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 89 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 56, Հադրութում՝ 13, Քաշաթաղում՝ 15 և Շահումյանում՝ 6:

Նմանատիպ նյութեր