211652_close_icon
views-count3624 դիտում article-date 23:07 21-08-2018

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի 2 քաղաքացիների, 3 ընկերությունների և 6 նավերի դեմ։ Պատճառը Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունն է, հաղորդում է DW կայքը։ ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանափակումներ են կիրառվել «Հուդսոն», «Primorye Maritime Logistics» ընկերությունների նկատմամբ, որոնք տեղակայված են Վլադիվոստոկում, ինչպես նաև «Нептун», «Белла», «Богатырь», «Партизан», «Севастополь» և «Патриот» նավերի դեմ։ Ըստ Վաշինգտոնի՝ նշված նավերը և ընկերությունները շրջանցել են Հյս. Կորեա իրականացվող ապրանքափոխադրումների արգելանքը։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Vela-Marine» ընկերության դեմ, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներ Անտոն Նագիբինի և Մարինա Ցարևայի դեմ՝ կապված կիբերտիրույթում Ռուսաստանի գործողությունների հետ։

Նմանատիպ նյութեր