211652_close_icon
views-count33802 դիտում article-date 16:33 21-08-2018

100 օրվա ընթացքում 4 «օրենքով գողերի» և մի քանի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակությունների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի աշխատանքային գործունեության 100 օրվա կապակցությամբ ոստիկանության վարչական շենքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց, որ 100 օրվա ընթացքում՝ մայիսի 10-ից օգոստոսի 20-ը, ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է 1200 ծանր և 150 առանձնապպես ծանր հանցագործություններ: Դրանցից 42-ը՝ սպանության, 400-ը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր էին: Ըստ բանախոսի՝ հանցավորության աճը կազմել է 12,3 տոկոս: Մեծ թիվ են կազմում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: Այն կազմել է 746: Ա. Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ 100 օրվա ընթացքում քրեական գործեր են հարուցվել 4 «օրենքով գողերի» և մի քանի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակությունների նկատմամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր