211652_close_icon
views-count12099 դիտում article-date 22:51 20-08-2018

5-րդ սերնդի չհաջողած ռուս–հնդկական կործանիչը․ 10 մլրդ դոլարի նախագիծը սառեցված է

Ռուսաստանի և Հնդկաստանի՝ 5-րդ սերնդի FGFA կործանիչներ (Սու-57) արտադրելու համատեղ ծրագիրը սառեցվել է։ Սակայն հնարավոր է երկխոսությունները մի օր վերսկսվեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, փոխանցում է [url=https://razm.info/128484]Ռազմինֆո[/url]-ն։ Նշենք, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամատարությունը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին և անգամ պահանջել է դադարեցնել 10 միլիարդ գնահատվող համատեղ նախագիծը։ Հնդկաստանցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ դժգոհությունների պատճառներից է, որ Ռուսաստանի հետ համատեղ արտադրվելիք կործանիչներրը իրենց բնութագրերով չեն համապատասխանում ամերիկյան F-35-ին։ Ինքնաթիռը արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, բայց ռուսաստանյան ներկայիս նախատիպը դա թույլ չի տալիս: Բացի այդ, ըստ հնդկական կողմի՝ կործանիչները չունեն բավարար աստիճանի «անտեսանելիություն», իսկ շարժիչները «ոչ մոդուլային» կառուցվածք ունեն, ինչը բարդացնում և թանկացնում է տեխնիկական սպասարկումը: Քանի որ Ռուսաստանի առաջարկած ոչ մոդուլային շարժիչների տեխսպասարկումը կարող է անել միայն արտադրողը, իսկ մոդուլային շարժիչները կարող է սպասարկել հենց օգտագործողը: Հնդկական կողմից կործանիչի մշակման և արտադրման գործընթացին ներգրավված է Hindustan Aeronautics Ltd (HAL) ընկերությունը, իսկ ռուսական կողմից Սուխովի անվան ավիացիոն ընկերությունը։ Ծրագիրը իրականացվում էր Հնդկաստանի ներկայիս իշխանության “Make in India” («Ստեղծի՛ր Հնդկաստանում» նախաձեռնության շրջանակներում են։

Նմանատիպ նյութեր