211652_close_icon
views-count4305 դիտում article-date 15:50 20-08-2018

Դաղստանում 5 մեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթարի հետևանքով 20 հոգի տեղափովել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դաղստանի «Կովկաս» մայրուղում՝ Աչի –սու գյուղի վարչական տարածքում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրը հայտնում է, որ մայրուղում բախվել է 5 տրանսպորտային միջոց, ընդ որում՝ մարդատար ГАЗель-ը: Դեպքի վայրում աշխատում են 28 փրկարարներ՝ 8 մարտական հաշվարկով: Ըստ փրկարարների՝ վթարի հետևանքով կա 20 վիրավոր, որոնք տեղափոխվել են Իզբերաշ քաղաքի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից աղբյուրին հայտնել են, որ վիրավորներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 17-ը՝ վիրահատարանում, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Նշվում է նաև, որ վիրավորների կա 5 երեխա: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել մեքենաներից մեկի՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու պատճառով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր