211652_close_icon
views-count2030 դիտում article-date 18:13 20-08-2018

911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 603 դեպք, որից 368-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 603 դեպք, որից 368-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 273 հրդեհ, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 22 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0837017001534762678593872.jpg[/img]

Նմանատիպ նյութեր