211652_close_icon
views-count4845 դիտում article-date 12:55 20-08-2018

«Ռեալ»-«Խետաֆե» խաղին ներկա է եղել վերջին 9 տարվա ընթացքում ամենաքիչ հանդիսականը

Իսպանիայի առաջնության 1-ին տուրի «Ռեալ»-«Խետաֆե» հանդիպումը (2:0) մեծ հետաքրքրություն չէր առաջացրել երկրպագուների շրջանում: Ավելի քան 80 հազար հանդիսական տեղավորող «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում ներկա է եղել 48 466 մարդ: Դա առաջնությունում «Ռեալի» տնային խաղի ամենավատ ցուցանիշն է վերջին 10 տարում: 2009 թվականի մայիսի 24-ին «Մալյորկայի» հետ խաղին (1:3) ներկա էր 44 270 հանդիսական: Այդ խաղից առաջ մադրիդցիները երեք անընդմեջ պարտությունը էին կրել, այդ թվում՝ «Բարսելոնայից» (2:6):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր