211652_close_icon
views-count61912 դիտում article-date 12:19 20-08-2018

Ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում. բախվել են Nissan March-ն ու 07-ը. որից հետո ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 երեխայի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Եղվարդի Շախմատի տան հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 45-ամյա Անատոլ Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FC 801 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարապետ Վարդանյանի վարած Nissan March մակնիշի 81 MN 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով այնուհետև տեղի է ունեցել վրաերթ, որտեղից էլ Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ 11-ամյա Սարգիս Վարդանյանը և 8-ամյա Ռազմիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ 1-ին վաշտի ծառայողները՝ Տիգրան Թալալյանի և Աշոտ Գևորգյանի գլխավորությամբ: Օպերատիվ է գործել Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և ավագ հետաքննիչ Ռոման Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Այս պահին դեպքի վայրում սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկված երեխաները հարազատ եղբայրներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր