211652_close_icon
views-count126439 դիտում article-date 22:59 19-08-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ճիվաղը դանակահարել է 54-ամյա հորը և նրա 20-ամյա որդուն. դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, ստեղծվել է քննչական խումբ՝ նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբը ստեղծվել է Գառնի գյուղի բնակիչներ, 54-ամյա Աշոտ Աբելյանին և 20-ամյա Մանուել Աբելյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Երեկ՝ օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ա. և Մ. Աբելյանններին: Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի և աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ: «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, ովքեր այս պահին գտնվում են նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի ոստիկաններն ու քննիչները՝ մարզի ոստիկանապես Ա. Հովհաննիսյանի և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են Ա. և Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ղազարյանն է, ով այս պահին որոնվում է իրավապահների կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները հայր ու որդի են. Մանուելի եղբայրը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության ծառայությունում՝ որպես օպերլիազոր: Գյուղում Աբելյանների ընտանիքը մեծ հարգանք է վայելում, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով ընտանիքներին, շատ դեպքերում էլ իրենց խանութում սոցիալապես անապահով բնակիչները գնումները կատարել են անվճար: Նրանց տատն էլ՝ տիկին Կիման, ՀՀ վաստակավոր բժիշկ է եղել ու բազմաթիվ կյանքեր է փրկել: Գյուղի բժշկական կենտրոնն էլ կրում է տիկին Կիմայի անունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր