7069 դիտում
22:26 19-08-2018
Հովհաննես Հովհաննիսյան. Մտահոգիչ խնդիր է տնօրենի պաշտոնի «ժառանգականությունը». ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին երեք օրերի ընթացքում այցելեցի Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի (Մասիս, Արարատ, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Մարտունի և Գավառ համայնքների) 14 քոլեջներ և ուսումնարաններ՝ առավել մանրամասն ծանոթանալու խնդիրներին, տեղեկանալու առկա իրավիճակին և զարգացման միտումներին:
Վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել այս ոլորտում ԵՄ, Վորլդ Վիժն, Սեյվ դը Չիլդրն, Անուշավան Աբրահամյան և մի շարք այլ հիմնադրամների ու անհատների կողմից: Այդ աշխատանքները հիմա էլ շարունակվում են:
Որոշ ուսումնական հաստատությունների գույքային, լաբորատոր պայմաններն ուղղակի հիացնող էին, որոշները՝ խիստ անմխիթար վիճակում: Ոչ բարվոք վիճակով հատկապես աչքի էին ընկնում բժշկական քոլեջները: Որոշակի առավելություն ունեին գյուղատնտեսական քոլեջները, բայց դրանք էլ ունեին իրենց այլ խնդիրները:
Օրինակ, անասնաբուժություն մասնագիտությունն այլևս գրավիչ չէ ուսանողների համար, ինչն ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ: Մեծ է հետաքրքրությունը համակարգչային գործի նկատմամբ, բայց այստեղ էլ մասնագետների խնդիր կա, քանի որ ցածր աշխատավարձը գրավիչ չէ բարձրորակ և նույնիսկ միջին որակավորում ունեցող մասնագետների համար: Այստեղ, միգուցե արժե մտածել հեռավար կրթության զարգացման մասին:
Բավական մտահոգիչ էր այն հանգամանքը, որ որոշ տնօրեններ տարիներ շարունակ չեն փորձել բարելավել ուսումնական հաստատության պայմանները, այլ բավարարվել են միայն պետական բյուջեի աջակցությամբ: Որոշ տնօրեններ, հակառակը, նախաձեռնող էին և արդյունավետ ծրագրեր էին իրականացնում: Ակնհայտ էր, որ շատ բան է կախված անձնային գործոնից. քոլեջների ղեկավարների անձնային հատկանիշներից:
Մեկ այլ մտահոգիչ խնդիր է տնօրենի պաշտոնի «ժառանգականությունը», ինչը թույլ չի տվել այլ, ավելի ակտիվ ու նորարար մարդկանց՝ մասնակցելու մրցույթներին: Այստեղ էլ կարևոր է կառավարման խորհուրդների՝ նոր ձևաչափով կազմավորման խնդրի քննարկումը:
Քոլեջներն ու ուսումնարանները հետայսու պետք է մշակեն զարգացման հստակ ռազմավարություններ և չափելի վերջնարդյունքներով ծրագրեր, հաշվետու լինեն ձեռքբերումների հարցում: Իսկ PR (հանրային կապերի) ռազմավարությունների մշակումը թույլ կտա ուժեղացնել համայնքի և պոտենցիալ շահառուների հետ կապը, ապահովել սովորողների թվաքանակի աճը:
Քոլեջներն ունեն նաև կարողությունների զարգացման կարիք, ինչի վրա հրավիրում եմ տարբեր կազմակերպությունների ուշադրությունը:
ՄԿՈՒ ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կտեղեկացնենք նոր մոտեցումների ու ծրագրերի մասին», նշել է փոխնախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
8448 դիտում
11:14 19-01-2020
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մահերի շղթան շատ մտահոգիչ է. Հովհաննես Մանուկյան. ArmLur.am
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը