211652_close_icon
views-count49247 դիտում article-date 19:22 19-08-2018

Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը, խմած վիճակում, չունենալով վարորդական իրավունքի վկայական, Opel-ով բախվել է շինության պատին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում, Զովունի գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Վլադիմիր Անդրեասյանը՝ իր վարած Opel մակնիշի 34 MR 879 համարանիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 6-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 19 տան պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Անդրեասյանն ու նրա ուղևոր, Զովունի գյուղի 11-րդ փողոցի բնակիչ Գևորգ Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել oպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Վթարի մասին 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության փրկարարները, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Անդրեասյանն ավտոմեքենան վարել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր վիճակում, և չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք, քանի որ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր