21724 դիտում
18:21 19-08-2018
Արտյոմ Դավթյան. Ադրբեջանը կհասկանա որ այսպիսի ժողովրդավարական Հայաստանի հետ չի կարելի խոսել սադրանքների միջոցով
Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Դավթյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=918870114978522&id=100005666251808&__tn__=K-R]էջում[/url] գրել է.
«Վերջին օրերին Ադրբեջանի նախագահի ստահոդ հայտարարությունները Հայաստանի տարածաշրջանային ագրեսոր լինելու հետ կապված միանգամայն կեղծիք են։
Այդ ամենը նախեվառաջ հաստատում է բանակցային ողջ գործընթացի ընթացքում Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականությունը: Ինչպես նաև վերջին սադրանքները, որոնք տեղի են ունենում թե հայ-Ադբեջանական և թե արցախա-ադրբեջանական սահմանին ։
Ընդ որում վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանական կողմից 170 անգամ խախտվել է զինադադարը և 1500 կրակոց է արձակվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն վերը նշվածին և ստիպեն Ադրբեջանին հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից և դրդեն վերադառնալ բանակցային գործընթացին:
Հարկ է նշել որ բանակցային գործընթացը կանգ էր առել Վիեննայի (2016թ. մայիսի16 ) և Սանկտ Պետերբուրգի (2016 թ. հունիսի 20) պայմանավորվածություններով։ Այդ պայմանավորվածությունները վերաբերվում էին շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմերի հաստատմանը, ինչպես նաև կար պայմանավորվածություն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայման վերաբերյալ։
Սակայն Ադրբեջանը մինչ այսօր խոչընդոտում է ԵԱՀԿ ֆինանսական և բյուջետային հանձնաժողովում, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայմանը:
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները բարձր գնահատականի են արժանացել միջազգային հանրության կողմից: Ի վերջո պետք է լցվել հույսով, որ Ադրբեջանը կհասկանա որ այսպիսի ժողովրդավարական Հայաստանի հետ չի կարելի խոսել սադրանքների, ստի և կեղծիքի միջոցով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
15:25 24-09-2021
ԱԳ նախարարը Հորդանանի փոխվարչապետի հետ խոսել է հայ ռազմագերիների, Ադրբեջանի սադրանքների մասին