211652_close_icon
views-count8342 դիտում article-date 23:51 19-08-2018

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու՝ ԱՄՆ-ի մտադրության մասին

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իսլամական Հանրապետությունով մեկ ստեղծել են այսպես կոչված «գործողություների խմբեր», որի նպատակն է երկրում հերթական պետական հեղաշրջում իրականացնել: «65 տարի առաջ այս օրը ԱՄՆ-ը տապալեց ժողովրդի կողմից ընտրված Մոհեմադ Մոսադիկի ժողովրդավարական կառավարությունը՝ վերականգնելով դիկտատուրան և իրանցիներին ճորտացնելով հաջորդ 25 տարիներին: Այժմ «գործողությունների խմբերը» Իրանով մեկ երազում են նույն բանն անել ճնշումների, ապատեղեկատվությունների և դեմագոգիայի միջոցով: Դա երբեք չի կրկնվի», գրել է դիվանագետն իր Թվիթերում:

Նմանատիպ նյութեր