211652_close_icon
views-count32963 դիտում article-date 14:49 19-08-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 ՏF 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճնից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհի Արզնու խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարված Opel-ի վարորդը դեպքի վայրում հավաքվածներին ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ էր ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Վթարի հետևանքով Opel-ի հետևի անվահեծանը կոտրվել է: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունն ու նրա հայտնած տեղեկության իրականությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր