Համացանցում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի պարը՝ վերջինի հարսանեկան արարողությամ ժամանակ: Այդ մասին հաղորդում է RBC-ն:
Աղբյուրը հայտնում է, որ Վ. Պուտինը ավստրիական Գրաց քաղաքում մասնակցել է երկրի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի և Վոլֆգանգ Մայլինգերի հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Gasthaus Tscheppe an der Weinstrabe ռեստորանում:
Միջոցառմանը մասնակցելու հրավերը Պուտինը ստացել էր Ավստրիայի ԱԳ նախարարից հունիսին, երբ այցով գտնվում էր Վիեննայում:
Համացանցում հրապարակվել է Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի պարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018.08.19 12:05



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
