211652_close_icon
views-count67884 դիտում article-date 11:08 19-08-2018

Հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի. կրակոցի հետքերը տանում են Արմավիրի մարզ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 18-ին, հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքները ստացել է զույգ ոտնաթաթերի հատվածում, ով հիվանդանոցում բժիշկներին, իսկ այնուհետև՝ ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ հրազենային վնասվածքները ստացել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում՝ իրենց փողոցում քայլելիս: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 37-ամյա Վարդան Հարությունյանն է: Մինչ Վ. Հարությունյանը փորձում էր Մալաթիայի ոստիկաններին մոլորեցնել, ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, պարզել են, որ Վ. Հարությունյաը նշված վնասվածքները ստացել է օգոստոսի 16-ին, ժամը 22:00-ի սահմաններում՝ Արմավիրի մարզի Տարոնիկ և Ակնալիճ գյուղերի խաչմերուկում անհայտ անձի կողմից ինքնաձիգով արձակված կրակոցներից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փախանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նշված կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/17/1103260/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչություն ահազանգ էր ստացվել, որ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում ինքնաձիգերով կրակում են: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել էին 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ: Նշված վայրում գետնին հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր