211652_close_icon
views-count3747 դիտում article-date 23:11 18-08-2018

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանn իր ցավակցությունն է հայտնել` ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ։ ՀՀ արտգործնախարարը իր թվիթերում կատարել է հետևյալ գրառումը. «Խորապես ցավ եմ ապրում՝ լսելով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման գործում ՄԱԿ-ի դերակատարումն ոամրապնդելու հարցում»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր