211652_close_icon
views-count11450 դիտում article-date 23:29 18-08-2018

Պուտինը Կարին Կնայսլի հարսանիքին նրան ծաղկեփունջ է նվիրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի հարսանիքին նրան ծաղկեփունջ է նվիրել: Ի պատասխան հարսնացուն երեք անգամ հյուրի այտերն էր համբուրել: Ռուս նախագահը ավստրիական Գրաց քաղաք է ժամանել այսօր՝ մասնակցելու Կարին Կնայսլի և նրա փեսացուի՝ գործարար և ֆինանսիստ Վոլֆգանգ Մեյլնիգների հարսանյաց արարողությանը: Հարսանիքը տեղի է ունեցել Gasthaus Tscheppe an der Weinstraße ռեստորանում՝ Շտրիայի դաշնային շրջանի հարավում: Նշենք, որ հարսանիքից անմիջապես հետո Պուտինը կմեկնի Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր