211652_close_icon
views-count109234 դիտում article-date 12:44 18-08-2018

Լոռու մարզի ոստիկանները կանեփի ծխի տակ իրենց զգում են 7-րդ երկնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 18-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Սպիտակի վարչական տարածքում սկսել են Կանեփ-կակաչ բերքահավաք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները առավոտյան ժամը 6-ից մի իսկական բերքահավաք են սկսել, որը կուտակելուց հետո այրման եղանակով ոչնչացնում են։ Կանեփն այնքան շատ է, որ ոստիկանները երբեմն մի քանի կիլոմետրեր են ոտքով քայլում ու, որտեղ տեսնում են կանեփի թփերը, արմատախիլ են անում։ Միակ խնդիրն այն է, որ ոստիկաններին խանգարում է շոգը և կանեփի վառվող ծուխը։ Ու երբեմն էլ միմյանց հետ կատակում են, ասելով․ «Վառելուց հետո լրիվ, ոնց որ, «օքեյ» լինի, մեզ զգում ենք 7-րդ երկնքում ու պատկերացնում ենք, որ աշխարհի ամենահարուստ վարձատրվող ոստիկաններից ենք»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր