211652_close_icon
views-count4403 դիտում article-date 23:33 17-08-2018

Վալերիյ Օսիպյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին

Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատելց ՀՀ ոստիկանության և ԱՄԷ դեսպանության ու իրավապահ մարմինների համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ հանցավորության դեմ երկու երկրների իրավապահների համատեղ պայքարի: Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է Հայաստանում հասարակական կարգի ապահովմանն ուղղված ոստիկանության ջանքերը, ինչը գնահատելի է, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման համատեսքստում: Դեսպանը փոխանցել էց նաև հայրենակիցների գոհունակությունը՝ նշելով, որ Միացյալ Էմիրություններից Հայաստան զբոսաշրջիկների տսրեցտարի աճող հոսքի պայմաններում միշտ նրանցից դրական գնահատականներ է լսել Հայաստանի ոստիկանության աշխատանքի և երկրում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների մասին: Կողմերը անդրադարձել են նաև տեղեկատվության փոխանակման, իրավապահների փոխադարձ այցելությունների և հետախուզվողների հետ կապված խնդիրներին: Հանդիպման ընթացքում քննարկվել եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր