Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որը հայտնի է որպես «աշխարհի ամենաղքատ նախագահը» իր համեստ կյանքի համար, չի հրաժարվել է սենատորի կենսաթոշակ ստանալ: Հաղորդում է BBC-ն։
Մուխիկան աշխատել է Ուրուգվայի սենատում 2015 թվականից՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո: Երեքշաբթի նա լքել է սենատորի պաշտոնը։
Նախկին նախագահը կարող էր մնալ սենատորի աթոռին մինչև 2020թ.։ Սակայն անցած երեքշաբթի օրը նամակով խնդրել է թոշակի անցնելու մասին, նշելով, որ «հոգնել է երկար ճամփորդությունից»:
«Չնայած դրան, քանի դեռ միտքս աշխատում է, ես չեմ կարող հրաժարվել համերաշխությունից ու գաղափարական պայքարից»,- գրել է նախկին նախագահը, նամակը հասցեագրելով Սենատի նախագահ Լուչիա Տոպոլանսկիին, Մուխիկայի կնոջը, ով նաև երկրի փոխնախագահն է։
Մուխիկան 83 տարեկան է: Մոտ 14 տարի նա անցկացրել է ռազմական բանտերում:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
