211652_close_icon
views-count7385 դիտում article-date 21:20 17-08-2018

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաներում կանանց կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 10-ից 14-ը Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում կողոպուտի երեք դեպք էր կատարվել: Առաջինը օգոստոսի 10-ին, գրանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնում: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ, ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան`կախազարդով, ու փախել: Շղթան հափշտակել հաջողվել էր, իսկ պոկված կախազարդը տուժողը գտել էր: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից օգոստոսի 12-ին և 14-ին ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններում նոր ահազանգեր ստացվեցին: Սեբաստիա-Տիչինա և Բաշինջաղյան փողոցներում դարձյալ կանանց էին կողոպտել` հափշտակելով նրանց ոսկյա շղթաները: Ըստ տուժողների նկարագրության` կողոպտողը երիտասարրդ էր, նիհարավուն կազմվածքով ու մարզահագուստով: Իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Համայնքային ոստիկաններին ցուցում տրվեց զրուցել բնակիչների հետ: Ուսումնասիրվեցին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Բաբաջանյան փողոցում տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող երիտասարդին: Նա էր, ում նկարագրել էին տուժողները: Սակայն կասկածյալի միայն արտաքինը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Օգոստոսի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկությունները իրացնելով, Բաշինջաղյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Աշտարակի բնակիչ Սարգիս Թամրազյանին: Քրեական հետախույզները չէին սխալվել. կողպուտի երեք դեպքն էլ Թամրազյանի ձեռքի գործն էր: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումները գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր