211652_close_icon
views-count10802 դիտում article-date 19:54 17-08-2018

Հայտնի դարձավ ՀՖՖ նախագահի ընտրության օրը

Օգոստոսի 17-ին կայացավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը: ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: Հիշեցնենք` Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից: Մեծ հավանականությամբ, նրան այդ պաշտոնում կփոխարինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որն արդեն հայտարարել է, թե պատրաստ է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր